41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ իսպանացիների նկատմամբ: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովա, Լիլիթ Մկրտչյանը պարտիան ավարտեց ոչ ոքի, իսկ Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց:
Հայաստանի հավաքականն Օլիմպիադան ավարտեց 17 միավորով եւ չմտավ մրցանակային եռյակ: Վերջնական հաշվարկը տեղի կունենա առաջիկա ժամվա ընթացքում:
Երրորդ անգամ անընդմեջ Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց կանանց Ռուսաստանի թիմը, որը վերջին տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց բուլղարացիներին եւ վաստակեց 20 միավոր: Չինաստանի եւ Ուկրաինայի հավաքականները խաղացին 2:2 հաշվով եւ վաստակեցին 18 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Վրաստանը, որը 4:0 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին:
Համաշխարհային օլիմպիադա, 11-րդ տուր
Հայաստան - Իսպանիա՝ 2.5:1.5
Էլինա Դանիելյան (2490) - Սաբրինա Վեգա Գուտյերես (2395)՝ 1:0
Օլգա Ալեքսանդրովա (2424) - Լիլիթ Մկրտչյան (2453)՝ 0.5:0.5
Լիլիթ Գալոյան (2275) - Անա Մաթնաձե (2385)՝ 0:1
Մուրիլո Արանազ (2314) - Մարիա Կուրսովա (2313)՝ 0:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի