18:14 14 օգոստոսի, 201441-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ իսպանացիների նկատմամբ: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովա, Լիլիթ Մկրտչյանը պարտիան ավարտեց ոչ ոքի, իսկ Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց:
Հայաստանի հավաքականն Օլիմպիադան ավարտեց 17 միավորով եւ չմտավ մրցանակային եռյակ: Վերջնական հաշվարկը տեղի կունենա առաջիկա ժամվա ընթացքում:
Երրորդ անգամ անընդմեջ Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց կանանց Ռուսաստանի թիմը, որը վերջին տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց բուլղարացիներին եւ վաստակեց 20 միավոր: Չինաստանի եւ Ուկրաինայի հավաքականները խաղացին 2:2 հաշվով եւ վաստակեցին 18 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Վրաստանը, որը 4:0 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին:
Համաշխարհային օլիմպիադա, 11-րդ տուր
Հայաստան - Իսպանիա՝ 2.5:1.5
Էլինա Դանիելյան (2490) - Սաբրինա Վեգա Գուտյերես (2395)՝ 1:0
Օլգա Ալեքսանդրովա (2424) - Լիլիթ Մկրտչյան (2453)՝ 0.5:0.5
Լիլիթ Գալոյան (2275) - Անա Մաթնաձե (2385)՝ 0:1
Մուրիլո Արանազ (2314) - Մարիա Կուրսովա (2313)՝ 0:1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.