15:29 14 օգոստոսի, 2014Տրոմսյո քաղաքում ավարտին մոտեցող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց չեխ Դավիդ Նավարային։ Հայաստանի ուժեղագույն շախմատիստից պահանջվեց 27 քայլ։
Շարունակվում են Վիկտոր Լազնիչկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686), Սերգեյ Մովսեսյան (2672) - Զբինեկ Հրաչեկ (2634) եւ Վլաստիմիլ Բաբուլա (2549) - Վլադիմիր Հակոբյան (2655) պարտիաները։
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականն ուներ 14 միավոր։
Օլիմպիադա-2014-ում Լեւոն Արոնյանը մասնակցեց 10 պարտիայի, հաղթեց երեքում, իսկ 7-ն ավարտեց ոչ ոքի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.