13:56  ,  11 օգոստոսի, 2014

Դենիս Թումասյանը` խորհրդանշական հավաքականում

«Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը «Чемпионат»-ի վարկածով ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Ուֆան» հուսալի գործեց պաշտպանությունում՝ «Ամկարին» թույլ չտալով վերահսկել խաղը: Փորձառու Թումասյանը «Ուֆայի» պաշտպանության կարեւորագույն օղակն է, ինչը նա ապացուցեց այդ խաղում: Նա հաղթեց գրեթե բոլոր օդային մենապայքարները եւ փակեց Բլագոյի վտանգավոր հարվածը»,- Թումասյանի մասին գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ուֆան» Պերմում նվազագույն հաշվով հաղթել էր «Ամկարին», իսկ Դենիս Թումասյանը խաղացել էր առանց փոխարինման: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով