13:56 11 օգոստոսի, 2014«Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը «Чемпионат»-ի վարկածով ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Ուֆան» հուսալի գործեց պաշտպանությունում՝ «Ամկարին» թույլ չտալով վերահսկել խաղը: Փորձառու Թումասյանը «Ուֆայի» պաշտպանության կարեւորագույն օղակն է, ինչը նա ապացուցեց այդ խաղում: Նա հաղթեց գրեթե բոլոր օդային մենապայքարները եւ փակեց Բլագոյի վտանգավոր հարվածը»,- Թումասյանի մասին գրում է կայքը:
Հիշեցնենք, որ «Ուֆան» Պերմում նվազագույն հաշվով հաղթել էր «Ամկարին», իսկ Դենիս Թումասյանը խաղացել էր առանց փոխարինման:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.