23:07  ,  8 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Հայաստանը բաժանում է 3-12-րդ տեղերը

41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Անգլիայի հավաքականին 2.5:1.5 հաշվով հաղթելուց հետո Հայաստանը 10 միավորով բաժանում է 3-12-րդ տեղերը: Նույնքան միավոր են վաստակել նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Սերբիայի, Հոլանդիայի, Չեխիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի եւ Հունգարիայի հավաքականները: Առաջին տեղը կիսում են 11-ական միավոր վաստակած Ադրբեջանն ու Կուբան:

Համաշխարհային օլիմպիադա, 6-րդ տուր

Անգլիա - Հայաստան՝ 1.5:2.5

Ադրբեջան - Վրաստան՝ 3.5:0.5

Սերբիա - Բուլղարիա՝ 2:2

Կուբա - Ղազախստան՝ 3.5:0.5

Ուզբեկստան - Ռուսաստան՝ 1.5:2.5

Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում Կուբայի նկատմամբ 2.5:1.5 հաշվով տարած հաղթանակից հետո ունի 10 միավոր եւ բաժանում է 4-9-րդ տեղերը: 10-ական միավոր են վաստակել նաեւ Ֆրանսիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի թիմերը: Առաջին տեղը կիսում են Չինաստանն ու Ռուսաստանը՝ 12-ական միավոր: Լեհաստանն ունի 11 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով