23:07 8 օգոստոսի, 201441-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Անգլիայի հավաքականին 2.5:1.5 հաշվով հաղթելուց հետո Հայաստանը 10 միավորով բաժանում է 3-12-րդ տեղերը: Նույնքան միավոր են վաստակել նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Սերբիայի, Հոլանդիայի, Չեխիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի եւ Հունգարիայի հավաքականները: Առաջին տեղը կիսում են 11-ական միավոր վաստակած Ադրբեջանն ու Կուբան:
Համաշխարհային օլիմպիադա, 6-րդ տուր
Անգլիա - Հայաստան՝ 1.5:2.5
Ադրբեջան - Վրաստան՝ 3.5:0.5
Սերբիա - Բուլղարիա՝ 2:2
Կուբա - Ղազախստան՝ 3.5:0.5
Ուզբեկստան - Ռուսաստան՝ 1.5:2.5
Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում Կուբայի նկատմամբ 2.5:1.5 հաշվով տարած հաղթանակից հետո ունի 10 միավոր եւ բաժանում է 4-9-րդ տեղերը: 10-ական միավոր են վաստակել նաեւ Ֆրանսիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի թիմերը: Առաջին տեղը կիսում են Չինաստանն ու Ռուսաստանը՝ 12-ական միավոր: Լեհաստանն ունի 11 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.