10:34  ,  8 օգոստոսի, 2014

Աշխարհի առաջնություն. Դյուրանտը նույնպես չի օգնի ԱՄՆ-ի հավաքականին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Օկլահոմայի» առաջատար Կեւին Դյուրանտը խնդրել է իրեն չընդգրկել ԱՄՆ-ի հավաքականի կազմում, հաղորդում է ESPN-ը։

Օգոստոսի 7-ին լիգայի ամենաարժեքավոր խաղացողը (MVP) հանդիպել է ԱՄՆ-ի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Ջերի Կոլանջելոյի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Մայք Կշիշեւսկիի հետ։ Հարձակվողը նման որոշումը բացատրել է գերհոգնածությամբ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հավաքականին Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ չեն օգնի նաեւ Բլեյք Գրիֆինը, Կեւին Լավը եւ Փոլ Ջորջը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով