10:34 8 օգոստոսի, 2014Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Օկլահոմայի» առաջատար Կեւին Դյուրանտը խնդրել է իրեն չընդգրկել ԱՄՆ-ի հավաքականի կազմում, հաղորդում է ESPN-ը։
Օգոստոսի 7-ին լիգայի ամենաարժեքավոր խաղացողը (MVP) հանդիպել է ԱՄՆ-ի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Ջերի Կոլանջելոյի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Մայք Կշիշեւսկիի հետ։ Հարձակվողը նման որոշումը բացատրել է գերհոգնածությամբ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հավաքականին Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ չեն օգնի նաեւ Բլեյք Գրիֆինը, Կեւին Լավը եւ Փոլ Ջորջը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.