20:27 5 օգոստոսի, 2014Կանանց Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում։ Չորրորդ տուրում հայ շախմատիստուհիները 0.5։3.5 հաշվով պարտվեցին Ինդոնեզիային։
Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց Իրինե Խարիսմա Սուկանդարին, Մարիա Կուրսովան սպիտակներով զիջեց Դեւի Արդհիանի Սիտրային, իսկ Լիլիթ Գալոյանը սեւերով թույլ գտնվեց Չելսի Մոնիկա Սիհիտեից։ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կիսեց միավորը Մեդինա Վարդա Աուլիայի հետ։
Հիշեցնենք, որ կանանց հավաքականը չորրորդ տուրից հետո ունի 6 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.