Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում օգոստոսի 1-ին տեղի կունենա 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի բացման արարողությունը։ Առաջին տուրը կանցկացվի օգոստոսի 2-ին: Մրցումներին կմասնակցեն նաեւ տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները։ Հայտավորված են տղամարդկանց 178 եւ կանանց 134 թիմեր։ Մրցումները կավարտվեն օգոստոսի 14-ին։
Հայաստանի թիմերն Օլիմպիադային կմասնակցեն հետեւյալ կազմերով.
Տղամարդիկ. Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Քոթանջյան:
Կանայք. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան, Շուշաննա Սարգսյան:
Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականն Օլիմպիադայի եռակի չեմպիոն է։ Հայ գրոսմայստերները ուժեղագույնն էին 2006 (Թուրին), 2008 (Դրեզդեն) եւ 2012 (Ստամբուլ) թվականներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի