14:15 1 օգոստոսի, 2014Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում օգոստոսի 1-ին տեղի կունենա 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի բացման արարողությունը։ Առաջին տուրը կանցկացվի օգոստոսի 2-ին: Մրցումներին կմասնակցեն նաեւ տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները։ Հայտավորված են տղամարդկանց 178 եւ կանանց 134 թիմեր։ Մրցումները կավարտվեն օգոստոսի 14-ին։
Հայաստանի թիմերն Օլիմպիադային կմասնակցեն հետեւյալ կազմերով.
Տղամարդիկ. Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Քոթանջյան:
Կանայք. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան, Շուշաննա Սարգսյան:
Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականն Օլիմպիադայի եռակի չեմպիոն է։ Հայ գրոսմայստերները ուժեղագույնն էին 2006 (Թուրին), 2008 (Դրեզդեն) եւ 2012 (Ստամբուլ) թվականներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.