13:02  ,  27 հուլիսի, 2014

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի թիմերի կազմերը

Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանն Աղվերանում ծանոթացել է շախմատի Համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականների մարզումների ընթացքին:

Մարզիչներ Արշակ Պետրոսյանը եւ Արթուր Չիբուխչյանը հրապարակել են Հայաստանի թիմերի կազմերն` ըստ խաղատախտակների.

Տղամարդիկ. Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Քոթանջյան:

Կանայք. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան, Շուշաննա Սարգսյան, փոխանցում է Armchess-ը:

Հիշեցնենք, որ շախմատի Համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա օգոստոսի 2-ից 14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով