13:02 27 հուլիսի, 2014Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանն Աղվերանում ծանոթացել է շախմատի Համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականների մարզումների ընթացքին:
Մարզիչներ Արշակ Պետրոսյանը եւ Արթուր Չիբուխչյանը հրապարակել են Հայաստանի թիմերի կազմերն` ըստ խաղատախտակների.
Տղամարդիկ. Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Քոթանջյան:
Կանայք. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան, Շուշաննա Սարգսյան, փոխանցում է Armchess-ը:
Հիշեցնենք, որ շախմատի Համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա օգոստոսի 2-ից 14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.