16:05  ,  26 հուլիսի, 2014

Փիղը՝ «Տուր դը Ֆրանսի» հետեւողների շարքում (ֆոտո)

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվաարշավի 19-րդ փուլի ընթացքում հանդիսականների շարքում հայտնվել է փիղ, որը հանգիստ հետեւել է հեծանվորդներին եւ ոչ մի խոչընդոտ չի ստեղծել, հաղորդում է Eurosport-ը:

Ավելի վաղ «Տուր դը Ֆրանսի» մասնակիցները բողոքել էին, որ երկրպագուները սելֆի անելիս կորցնում են զգոնությունը եւ երբեմն դուրս են գալիս մրցուղի՝ ռիսկի ենթարկելով հեծանվորդների անվտանգությունը:

Այս տարի «Տուր դը Ֆրանսի» ընթացքին հետեւում մոտ 5 միլիոն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հեծանվաարշավը կավարտվի հուլիսի 27-ին Փարիզում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English