11:52  ,  25 հուլիսի, 2014

Խորխե Լուիս Պինտոն հեռացավ Կոստա Ռիկայի հավաքականից

Ֆուտբոլի Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Լուիս Պինտոն հրաժարական է տվել, հաղորդում է ESPN-ը։

61-ամյա մասնագետը չի կարողացել համաձայնության գալ Կոստա Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Կոլումբացու ծառայություններով հետաքրքրվում են Վենեսուելայի, Պերուի եւ Էկվադորի հավաքականները։

Հիշեցնենք, որ Պինտոյի գլխավորությամբ կոստառիկացիները դուրս եկան Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարով զիջեցին հոլանդացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով