Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում շարունակվող նետաձգության Եվրոպայի առաջնության երրորդ օրը պայքարի մեջ մտան միայն թիմերը, որոնք մրցեցին օլիմպիական եւ ոչ օլիմպիական աղեղներով:
Օլիմպիական աղեղներով մեկնարկի դուրս եկան տղամարդկանց 31 եւ կանանց 19 թիմեր: Տղամարդկանց թիմային փայքարում բրոնզե մեդալ նվաճեց Ռուսաստանը, կանանց պայքարում՝ Լեհաստանը: Տղամարդկանց եւ կանանց եզրափակիչներում կհանդիպեն Գերմանիան ու Ֆրանսիան:
Ոչ օլիմպիական աղեղներով մրցաշարին մասնակցեցին տղամարդկանց 14, կանանց՝ 9 թիմեր: Տղամարդկանց պայքարում բրոնզե մեդալակիր դարձան իտալացիները, ովքեր առավելության հասան բրիտանացիների նկատմամբ: Կանանց պայքարում Թուրքիան հաղթեց Իտալիային եւ նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տղամարդկանց եզրափակիչում Հոլանդիան կմրցի Թուրքիայի հետ, իսկ կանանց եզրափակիչում կհանդիպեն Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը:
Թիմային ձեւերում եզրափակիչները կկայանան հուլիսի 25-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարում մնացել է միայն Գոհար Շահնազարյանը, ով 1/24 եզրափակիչում կմրցի իսպանացի Ալիսիա Մարինի հետ:
Շուշանիկ Հակոբյան
(Ֆոտո՝ NEWS.am Sport)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի