16:36  ,  15 հուլիսի, 2014

Վան Պերսի. Այժմ հոլանդացի ֆուտբոլիստները քամած լիմոն են հիշեցնում

Անհրաժեշտ է հանգստանալ երեք շաբաթ։ Աշխարհի առաջնությունն ինձ համար բարդ է անցել, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին։ 30-ամյա ֆուտբոլիստն հայտարարել է, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից հետո իրեն հանգիստ է հարկավոր։

«Յուրաքանչյուր խաղում արել եմ առավելագույնը։ Այդ պատճառով այլեւս ուժ չունեմ։ Ջանք չենք խնայել ամբողջ առաջնության ընթացքում եւ այժմ քամած լիմոն ենք հիշեցնում»,- Վան Պերսիի խոսքը մեջբերում է Tribalfootball.com-ը։

Հիշեցնենք, որ հոլանդացիները նվաճել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով