20:08  ,  13 հուլիսի, 2014

Արթուր Աբրահամ. Առա՛ջ, Գերմանիա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում կերկրպագի գերմանացիներին:

«Goooo Goooo Gooo Germany Germany Germany»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը՝ տեղադրելով տեսանյութ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում: Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս