Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպման եւ անցկացման համար Ռիո դե Ժանեյրոյին կհատկացնի 1,5 միլիարդ դոլար: Այդ մասին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել է Ռիո դե Ժանեյրոյում Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ հանդիպումից հետո, հաղորդում է globoesporte-ն:
«Օլիմպիական խաղերի անցկացումը Ռիո դե Ժանեյրոյին կթողնի հսկայական մարզական ժառանգություն, տնտեսական եւ սոցիալական զարգացում»,- ասել է ՄՕԿ-ի նախագահը:
Դիլմա Ռուսեֆը նշել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, հուլիսի 14-ից Բրազիլիան պետք է բոլոր ջանքերը կենտրոնացնի 2016թ. Խաղերի կառույցների շինարարության վրա: Բրազիլիան զգալիորեն հետ է մնում ժամանակացույցից: Ռիոյի Օլիմպիական խաղերը 2016թ. օգոստոսի 5-ից 21-ն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում