11:23 12 հուլիսի, 2014Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպման եւ անցկացման համար Ռիո դե Ժանեյրոյին կհատկացնի 1,5 միլիարդ դոլար: Այդ մասին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել է Ռիո դե Ժանեյրոյում Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ հանդիպումից հետո, հաղորդում է globoesporte-ն:
«Օլիմպիական խաղերի անցկացումը Ռիո դե Ժանեյրոյին կթողնի հսկայական մարզական ժառանգություն, տնտեսական եւ սոցիալական զարգացում»,- ասել է ՄՕԿ-ի նախագահը:
Դիլմա Ռուսեֆը նշել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, հուլիսի 14-ից Բրազիլիան պետք է բոլոր ջանքերը կենտրոնացնի 2016թ. Խաղերի կառույցների շինարարության վրա: Բրազիլիան զգալիորեն հետ է մնում ժամանակացույցից: Ռիոյի Օլիմպիական խաղերը 2016թ. օգոստոսի 5-ից 21-ն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.