Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն հաստատել է 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի երեք թեկնածուներին: Պայքարը շարունակում են Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն, Ղազախստանի Ալմաթին եւ Չինաստանի մայրաքաղաք Պեկինը, հաղորդում է olympic.org-ը:
Խաղերի անցկացմանը հավակնում էին նաեւ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը եւ լեհական Կրակովն ու ուկրաինական Լվովը համատեղ: Սակայն այդ քաղաքները հրաժարվել են պայքարից:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կընտրվի 2015թ. օգոստոսին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք ՄՕԿ-ի հերթական նստաշրջանում:
Եթե հաղթի Պեկինը, ապա կդառնա ամառային եւ ձմեռային Խաղեր ընդունած առաջին քաղաքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի