16:12 7 հուլիսի, 2014Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն հաստատել է 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի երեք թեկնածուներին: Պայքարը շարունակում են Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն, Ղազախստանի Ալմաթին եւ Չինաստանի մայրաքաղաք Պեկինը, հաղորդում է olympic.org-ը:
Խաղերի անցկացմանը հավակնում էին նաեւ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը եւ լեհական Կրակովն ու ուկրաինական Լվովը համատեղ: Սակայն այդ քաղաքները հրաժարվել են պայքարից:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կընտրվի 2015թ. օգոստոսին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք ՄՕԿ-ի հերթական նստաշրջանում:
Եթե հաղթի Պեկինը, ապա կդառնա ամառային եւ ձմեռային Խաղեր ընդունած առաջին քաղաքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.