Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 27-ին Գերմանիայում, հաղորդում է Boxing Scene-ը: Նրա մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը:
«Ես խելագարի նման կմարզվեմ: Մտադիր չեմ թերագնահատել մրցակցին: Կասեմ միայն, որ Աբրահամը մեծ սխալ է թույլ տվել՝ ընտրելով ինձ: Նա անցկացրել է բազմաթիվ ծանր մենամարտեր: Բայց Կարլ Ֆրոչը 2010-ին ցույց տվեց, թե ինչպես է պետք հաղթել Աբրահամին, որը մեծագույն չեմպիոն է: Մեր ոճերը համապատասխանում են այդ մենամարտի համար»,- ասել է Սմիթը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Արթուր Աբրահամը հաղթեց չեռնոգորիացի Նիկոլա Սյեկլոցային: Փոլ Սմիթը մայիսի 17-ին մենամարտել է իսպանացի Դավիդ Սարաբիայի հետ եւ հաղթել է արդեն երկրորդ ռաունդում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի