18:42 4 հուլիսի, 2014Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 27-ին Գերմանիայում, հաղորդում է Boxing Scene-ը: Նրա մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը:
«Ես խելագարի նման կմարզվեմ: Մտադիր չեմ թերագնահատել մրցակցին: Կասեմ միայն, որ Աբրահամը մեծ սխալ է թույլ տվել՝ ընտրելով ինձ: Նա անցկացրել է բազմաթիվ ծանր մենամարտեր: Բայց Կարլ Ֆրոչը 2010-ին ցույց տվեց, թե ինչպես է պետք հաղթել Աբրահամին, որը մեծագույն չեմպիոն է: Մեր ոճերը համապատասխանում են այդ մենամարտի համար»,- ասել է Սմիթը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Արթուր Աբրահամը հաղթեց չեռնոգորիացի Նիկոլա Սյեկլոցային: Փոլ Սմիթը մայիսի 17-ին մենամարտել է իսպանացի Դավիդ Սարաբիայի հետ եւ հաղթել է արդեն երկրորդ ռաունդում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.