18:42  ,  4 հուլիսի, 2014

Արթուր Աբրահամը կմենամարտի սեպտեմբերի 27-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 27-ին Գերմանիայում, հաղորդում է Boxing Scene-ը: Նրա մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը:

«Ես խելագարի նման կմարզվեմ: Մտադիր չեմ թերագնահատել մրցակցին: Կասեմ միայն, որ Աբրահամը մեծ սխալ է թույլ տվել՝ ընտրելով ինձ: Նա անցկացրել է բազմաթիվ ծանր մենամարտեր: Բայց Կարլ Ֆրոչը 2010-ին ցույց տվեց, թե ինչպես է պետք հաղթել Աբրահամին, որը մեծագույն չեմպիոն է: Մեր ոճերը համապատասխանում են այդ մենամարտի համար»,- ասել է Սմիթը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Արթուր Աբրահամը հաղթեց չեռնոգորիացի Նիկոլա Սյեկլոցային: Փոլ Սմիթը մայիսի 17-ին մենամարտել է իսպանացի Դավիդ Սարաբիայի հետ եւ հաղթել է արդեն երկրորդ ռաունդում:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս