12:26  ,  3 հուլիսի, 2014

Շակիրան կմասնակցի աշխարհի առաջնության փակմանը

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեի ընկերուհի, կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան կմասնակցի Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Itar Tass-ը։

Նա կկատարի «La La La» երգը, որի տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են արգենտինացի հարձակվողներ Լիոնել Մեսին եւ Սերխիո Ագուերոն, բրազիլացի հարձակվող Նեյմարը, կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, իսպանացի ֆուտբոլիստներ Սեսկ Ֆաբրեգասը եւ Խերարդ Պիկեն։

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով