12:26 3 հուլիսի, 2014Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեի ընկերուհի, կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան կմասնակցի Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Itar Tass-ը։
Նա կկատարի «La La La» երգը, որի տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են արգենտինացի հարձակվողներ Լիոնել Մեսին եւ Սերխիո Ագուերոն, բրազիլացի հարձակվող Նեյմարը, կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, իսպանացի ֆուտբոլիստներ Սեսկ Ֆաբրեգասը եւ Խերարդ Պիկեն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.