18:29  ,  15 մայիսի, 2012

Ֆյոդոր Եմելյանենկոն ցանկանում է ավարտել կարիերան

Խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն («Վերջին կայսր») հունիսի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք 37-ամյա բրազիլացի Պեդրո Ռիզոյի հետ մենամարտի նախաշեմին հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել կարիերան:

«Հնարավոր է՝ կմասնակցեմ Strikeforce մրցաշարին: Բացի այդ, պատրաստվում եմ առաջիկայում ավարտել կարիերաս: Սակայն դեռ չգիտեմ՝ ինչով եմ զբաղվելու ապագայում: Հնարավորության դեպքում գիտելիքներս կփոխանցեմ երիտասարդ մարզիկներին: Մի բան հստակ է, որ իմ անունով մազրադպրոց չեմ բացի»,- Ֆյոդոր Եմելյանենկոյի խոսքը մեջբերում է isport.ua-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում