18:29 15 մայիսի, 2012Խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն («Վերջին կայսր») հունիսի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք 37-ամյա բրազիլացի Պեդրո Ռիզոյի հետ մենամարտի նախաշեմին հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել կարիերան:
«Հնարավոր է՝ կմասնակցեմ Strikeforce մրցաշարին: Բացի այդ, պատրաստվում եմ առաջիկայում ավարտել կարիերաս: Սակայն դեռ չգիտեմ՝ ինչով եմ զբաղվելու ապագայում: Հնարավորության դեպքում գիտելիքներս կփոխանցեմ երիտասարդ մարզիկներին: Մի բան հստակ է, որ իմ անունով մազրադպրոց չեմ բացի»,- Ֆյոդոր Եմելյանենկոյի խոսքը մեջբերում է isport.ua-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.