11:55  ,  14 մայիսի, 2012

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հաղթական մեկնարկը

Տափօղակով հոկեյի Հայաստանի պատանեկան հավաքականը Տվերում մեկնարկել է  «Իլյա Կովալչուկի գավաթ» մրցաշարում, որին մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Սլովակիայի, Չեխիայի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Լատվիայի 12 թիմեր: Հոկեյիստները 12-13 տարեկան են:

Մայիսի 13-ին Հայաստանի հավաքականը առաջին տուրում 6:1 հաշվով հաղթել է Կիեւի «Սոկոլին», երկրորդ տուրում 2:3 հաշվով պարտվել է Ֆինլանդիայի «ԿԻՎԱ»-ին:

Մայիսի 14-ին 3-րդ տուրում Հայաստանը կմրցի Տրենչինի «Դուկլայի», իսկ 4-րդ տուրում` Չեխիայի թիմի հետ:

Մրցաշարը կավարտվի մայիսի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում