10:07  ,  14 մայիսի, 2012

16 տափօղակ` մեկ խաղում

Ֆինլադնիայում եւ Շվեդիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում Նորվեգիայի հավաքականը 12:4 հաշվով պարտության մատնեց գերմանացիներին:

Առաջին 35 րոպեների ընթացքում նորվեգացիները մրցակցի դարպասը գրավեցին 9 անգամ: Այս պարտությունից հետո Գերմանիան զրկվեց քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

Նորվեգիան վեց հանդիպումներից հետո 10 միավորով խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում