Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշային աղյուսակը։
Առաջին տեղում է Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան։ Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 24.4 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում է չինուհի Լի Նան՝ 23.6, իսկ եռյակը եզրափակել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսը՝ 22։
Շարապովան բոլոր մարզիկների մեջ զբաղեցրել է 34-րդ տեղը։ Առաջինն է աշխարհի լավագույն բռնցքամարտիկ (անկախ քաշային կարգից) Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը, ով 12 ամսվա ընթացքում վաստակել է 105 միլիոն դոլար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում