16:46  ,  10 հունիսի, 2014

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական են հրավիրվել 28 ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի Մ-19 թիմի հետ: 

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի հավաքականը հունիսի 8-ից սկսել է մարզական հավաք Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 28 ֆուտբոլիստների:

Հայաստան - Ուզբեկստան հանդիպումները կկայանան հունիսի 12-ին եւ 14-ին։

 Դարպասապահներ. Միհրան Մնացականյան («Փյունիկ»), Հենրի Ավագյան («Միկա»)։

 Պաշտպաններ. Խաչատուր Խաչատրյան («Փյունիկ»), Ռոբերտ  («Փյունիկ»), Հակոբ Համբարձումյան («Բանանց»), Գագիկ Մաղաքյան  («Բանանց»), Նարեկ Պետրոսյան («Բանանց»), Միքայել Խաշմանյան («Բանանց»), Գեւորգ Խուլոյան («Բանանց»), Հակոբ Հակոբյան («Բանանց»)։ 

Կիսապաշտպաններ. Գեղամ Թումբարյան («Փյունիկ»), Նարեկ Ասլանյան («Փյունիկ»), Հովհաննես Պողոսյան («Փյունիկ»), Կարեն Եսայան («Փյունիկ»), Հովհաննես Փանոսյան («Բանանց»), Արամ Սարգսյան («Բանանց»), Պետրոս Ավետիսյան («Բանանց»), Արամ Քոչարյան («Բանանց»), Ալիկ Առաքելյան («Միկա»), Արսեն Հովհաննիսյան («Արարատ»), Ալեքսանդր Հովհաննիսյան («Մետալուրգ», Ուկրաինա), Աշոտ Ադամյան («Կուբան», Ռուսաստան),  («Կուբան», Ռուսաստան), Ռոման Իշխան («Կուբան», Ռուսաստան), Գարի Խաչատրյան («Կուբան», Ռուսաստան), Արկադի Մովսիսյան («Կուբան», Ռուսաստան)։ 

Հարձակվողներ. Օրբելի Համբարձումյան («Ուլիս»), Արման Բարսեղյան («Բանանց»), Ռազմիկ Հակոբյան («Փյունիկ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում