16:00  ,  5 հունիսի, 2014

Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են երեք անգլիական ակումբներ

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են երեք անգլիական ակումբներ, հաղորդում է Tribalfootball-ը։

26-ամյա հարձակվողին հետեւում են Լոնդոնի «Տոտենհեմը», «Էվերտոնը» եւ «Վեստ Բրոմվիչը»։ Անգլիական ակումբների սկաուտները ներկա կլինեն Գերմանիա - Հայաստան ընկերական հանդիպմանը։

Ավելի վաղ Մովսիսյանը հայտնել էր, որ տեղյակ է անգլիական եւ գերմանական ակումբների հետաքրքրության մասին։

Ռուսաստանի ավարտված առաջնությունում Հայաստանի հավաքականի հարձակվողը 27 խաղում խփել է 16 գնդակ եւ կատարել երկու արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում