15:18  ,  5 հունիսի, 2014

Յուրա Մովսիսյան. Տեղյակ եմ անգլիական եւ գերմանական ակումբների հետաքրքրության մասին

Մի շարք անգլիական ակումբներ հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով։ Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբների սկաուտները ներկա կլինեն Գերմանիա - Հայաստան ընկերական հանդիպմանը, որի ժամանակ կհետեւեն 26-ամյա հարձակվողի խաղին։

«Լսել եմ անգլիական եւ գերմանական ակումբների հետաքրքրության մասին։ Տեսնենք, լուրջ է դա, թե ոչ։ Ապացուցել եմ, որ կարող եմ աչքի ընկել ցանկացած թիմում, եւ բախտս բերել է, որ այս մրցաշրջանում դա ցուցադրեցի «Սպարտակում»։ Այն մրցաշրջանը չէր, որը ցանկանում էինք ունենալ, սակայն «Սպարտակը» որակյալ թիմ է։ Բաց եմ մարտահրավերների համար եւ միշտ ցանկանում եմ ուժերս փորձել լավագույնների դեմ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիա - Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Մայնցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում