Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին տիկնոջ հետ:
Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ եւ հիացմունքով է հետեւում լիտվական բասկետբոլի հաջողություններին եւ հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձեւերը եւ որպես խաղային մարզաձեւ բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու:
Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հրավիրել նախարարին ներկա գտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող «The other dream team» ֆիլմի երեւանյան պրեմիերային, ինչին նախարարը համաձայնել է մեծ սիրով:
Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը Շարունաս Մարչուլյոնիսին է հանձնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:27 , 2 հոկտեմբերի
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի