15:44  ,  3 հունիսի, 2014

Սամվել Սեւյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

Միջազգային վարպետ Սամվել Սեւյանը դարձել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանային կարգով անցկացված շախմատային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ նվաճելով առաջին տեղը։ Մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ եւ միջազգային վարպետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելառուսից, Հունգարիայից եւ Կանադայից: 

Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող մրցաշարում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Տիգրան Լ. Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը ունեն 1,5-ական միավոր, Վլադիմիր Պողոսյանը` 1 միավոր: Մրցաշարը կավարտվի հունիսի 9-ին։ 

Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը Կազանում անցկացվող Նեժմետդինովի հուշամրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունի 2 միավոր: Մրցաշարը կավարտվի հունիսի 8-ին, փոխանցում է Armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News