Միջազգային վարպետ Սամվել Սեւյանը դարձել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանային կարգով անցկացված շախմատային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ նվաճելով առաջին տեղը։ Մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ եւ միջազգային վարպետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելառուսից, Հունգարիայից եւ Կանադայից:
Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող մրցաշարում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Տիգրան Լ. Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը ունեն 1,5-ական միավոր, Վլադիմիր Պողոսյանը` 1 միավոր: Մրցաշարը կավարտվի հունիսի 9-ին։
Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը Կազանում անցկացվող Նեժմետդինովի հուշամրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունի 2 միավոր: Մրցաշարը կավարտվի հունիսի 8-ին, փոխանցում է Armchess-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի