14:53  ,  30 մայիսի, 2014

Daily Mirror. Էտո՛Օ-ն ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»

Լոնդոնի «Չելսիի» եւ Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն ցանկանում է տեղափոխվել «Արսենալ», փոխանցում է Daily Mirror-ը։

33-ամյա ֆուտբոլիստն այդ կերպ ցանկանում է պատասխանել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայտարարություններին՝ կապված հարձակվողի տարիքի հետ։

Էտո՛Օ-ի ներկայացուցիչները արդեն բանակցել են «Արսենալի» ղեկավարության հետ եւ հայտնել, որ կամերունցին պատրաստ է տրանսֆերին:

Հարձակվողը մի շարք առաջարկներ ունի ՄԼՍ-ից եւ Ասիայից, սակայն ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով