Փարիզի «Ռոլան Գարոս» կորտերում մեկնարկած թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում ռուսաստանցիներ Մարիա Շարապովայի եւ Քսենիա Պերվակի դիմակայությունն ավարտվեց Շարապովայի հեշտ հաղթանակով՝ 6:1, 6:2:
Սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան 7:5, 6:0 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Վիրջինի Ռազանոյի նկատմամբ:
Իտալացի Ֆլավիա Պանետան ուժեղ էր ավստրիացի Պատրիսիա Մայեր-Ալյայտներից՝ 6:2, 6:2:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում