00:24  ,  26 մայիսի, 2014

Ռուսաստանը՝ հոկեյի աշխարհի չեմպիոն

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականը 5-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Մինսկում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում ռուսները 5:2 հաշվով հաղթեցին Ֆինլանդիայի թիմին, որը պայքարից դուրս էր թողել օլիմպիական չեմպիոն կանադացիներին: Առաջին խաղափուլն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ մյուս երկուսում ավելի ուժեղ գտնվեցին ռուսները՝ 2:1, 2:0: 

Խաղին ներկա էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի թիմը հաղթեց մրցաշարի բոլոր՝ 10 խաղերում:

Բրոնզե մեդալակիր դարձավ աշխարհի նախորդ առաջնության չեմպիոն Շվեդիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում շանս չտվեց չեխերին՝ 3:0:

Աշխարհի առաջնության ամենաարժեքավոր հոկեյիստ ճանաչվեց Ֆինլանդիայի հավաքականի դարպասապահ Պեկա Ռինեն:

Աշխարհի առաջնություն, եզրափակիչ 

Ռուսաստան – Ֆինլանդիա՝ 5:2 (1:1, 2:1, 2:0) 

Շիրոկով, 11, Օվեչկին, 28, Մալկին, 36, Զարիպով, 45, Տիխոնով, 56 – Պակարինեն, 20, Պալոլա, 27

Երրորդ տեղի խաղ

Շվեդիա – Չեխիա՝ 3:0 (2:0, 0:0, 1:0) 

Լինդստյորմ, 5, Հյալմարսոն, 16, Բակլունդ, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում