00:24 26 մայիսի, 2014Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականը 5-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Մինսկում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում ռուսները 5:2 հաշվով հաղթեցին Ֆինլանդիայի թիմին, որը պայքարից դուրս էր թողել օլիմպիական չեմպիոն կանադացիներին: Առաջին խաղափուլն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ մյուս երկուսում ավելի ուժեղ գտնվեցին ռուսները՝ 2:1, 2:0:
Խաղին ներկա էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի թիմը հաղթեց մրցաշարի բոլոր՝ 10 խաղերում:
Բրոնզե մեդալակիր դարձավ աշխարհի նախորդ առաջնության չեմպիոն Շվեդիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում շանս չտվեց չեխերին՝ 3:0:
Աշխարհի առաջնության ամենաարժեքավոր հոկեյիստ ճանաչվեց Ֆինլանդիայի հավաքականի դարպասապահ Պեկա Ռինեն:
Աշխարհի առաջնություն, եզրափակիչ
Ռուսաստան – Ֆինլանդիա՝ 5:2 (1:1, 2:1, 2:0)
Շիրոկով, 11, Օվեչկին, 28, Մալկին, 36, Զարիպով, 45, Տիխոնով, 56 – Պակարինեն, 20, Պալոլա, 27
Երրորդ տեղի խաղ
Շվեդիա – Չեխիա՝ 3:0 (2:0, 0:0, 1:0)
Լինդստյորմ, 5, Հյալմարսոն, 16, Բակլունդ, 49
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.