00:27  ,  23 մայիսի, 2014

Աշխարհի առաջնություն. Կիսաեզրափակիչի զույգերը

Հայտնի են դարձել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները։

Քառորդ եզրափակիչում Ֆինլանդիայի թիմը 3։2 հաշվով հաղթել է կանադացիներին, իսկ շվեդները՝ բելառուսներին։

Այսպիսով, կիսաեզրափակիչում Ռուսաստանը կմրցի Շվեդիայի հետ, իսկ Ֆինլանդիան ուժերը կչափի չեխերի հետ։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում ռուսները ոչ մի շանս չէին տվել ֆրանսիացիներին՝ հաղթելով 3։0 հաշվով, իսկ չեխերն ուժեղ էին ամերիկացիներից։

Կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան մայիսի 24-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում