10:33  ,  22 մայիսի, 2014

Մաուրո Գեւգեոզյանի գոլերն «Ալյանսային» օգնել են տիտղոս նվաճել

Լիմայի «Ալյանսան» դարձել է ֆուտբոլի Պերուի Copa Inca մրցաշարի հաղթող: Եզրափակիչում «Ալյանսան» հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության է հասել «Սան Մարտինի» նկատմամբ: Մինչեւ 85-րդ րոպեն «Սան Մարտինն» ունեցել է 2 գոլի առավելություն, սակայն խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: «Ալյանսայի» երկրորդ գոլը 93-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականից հրավեր ստացած Մաուրո Գեւգեոզյանը:

Լրացուցիչ ժամանակում թիմերը խփել են մեկական գոլ, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի դիպուկ են իրացրել «Ալյանսայի» ֆուտբոլիստները: Հենց 28-ամյա հարձակվող Գեւգեոզյանն է անվրեպ է իրացրել հաղթական հետխաղյա 11 մետրանոցը՝ մրցաշարն ավարտելով 8 գոլով:

Հիշեցնենք, որ Մաուրո Գեւգեոզյանն այս խաղի պատճառով չէր ժամանել Երեւանի, իսկ Հայաստանի ազգային հավաքականին կմիանա Շվեյցարիայում՝ նախապատրաստվելով ԱՄԷ-ի, Ալժիրի եւ Գերմանիայի թիմերի դեմ ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով