13:35  ,  21 մայիսի, 2014

Յուրա Մովսիսյանը՝ Պրեմյեր լիգայի լավագույն լեգիոնականների թվում

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպորտ Էքսպրեսի» վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի ավարտված առաջնության 10 լավագույն լեգիոնականների ցուցակում: 26-ամյա ֆուտբոլիստը ստացել է 5.94 միջին գնահատականը՝ գրավելով 9-րդ տեղը:

«Յուրան անցկացրեց վառ մրցաշրջան՝ չնայած «Սպարտակի» ձախողված մրցաշրջանի մասին խոսակցություններին: 27 խաղում խփեց 16 գոլ եւ ռմբարկուների ցուցակում Հալկի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը»,- Մովսիսյանի մասին գրում է կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով