20:28  ,  15 մայիսի, 2014

ԲԿՄԱ-ն՝ Ռուսաստանի չեմպիոն, «Սպարտակը» մնաց առանց եվրագավաթների

Մոսկվայի ԲԿՄԱ-ն 5-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն։ Պրեմյեր լիգայի վերջին՝ 30-րդ տուրում բանակայինները սերբ կիսապաշտպան Զորան Տոշիչի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեցին Մոսկվայի «Լոկոմոտիվին»՝ պաշտպանելով Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Կրասնոդարում 4։1 հաշվով պարտության մատնեց «Կուբանին», սակայն Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը գրավեց երկրորդ տեղը՝ շրջանցելով «Լոկոմոտիվին»։

Մոսկվայի «Սպարտակը» 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Դինամոյի» նկատմամբ եւ, գրավելով 6-րդ տեղը, մնաց առանց եվրագավաթների։ Դինամոյականները չպահպանեցին 2 գոլի առավելությունը, իսկ «Սպարտակը» հաղթական գոլը խփեց 98-րդ րոպեին։ 5-րդ տեղը գրաված «Կրասնոդարը» «Սպարտակին» գերազանցեց իրար միջեւ խաղերի ավելի լավ տարբերության շնորհիվ (3:2, 0:4)։

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի գոլը չօգնեց «Վոլգային», որը Նիժնի Նովգորոդում 1։2 հաշվով պարտվեց Եկատերինբուրգի «Ուրալին»։

Պրեմյեր լիգայից դուրս մնացին Մախաչկալայի «Անժին» եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգան», իսկ «Տոմն» ու Սամարայի «Կռիլյա Սովետովն» անցումային խաղեր կանցկացնեն տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար։

Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր

ԲԿՄԱ - «Լոկոմոտիվ»՝ 1։0 

Զորան Տոշիչ, 46

«Սպարտակ» - «Դինամո»՝ 3։2

Խոսե Խուարդո, 56, Սերգեյ Պարշավլյուկ, 71, Դմիտրի Կոմբարով, 90+8 – Գեորգե Ֆլորեսկու, 37, Ալեքսեյ Իոնով, 47

«Կուբան» - «Զենիթ»՝ 1։4

Լորենցո Մելգարեխո, 71 – Ակսել Վիտցել, 15, Սալոմոն Ռոնդոն, 32, Օլեգ Շատով, 51, Հալկ, 90+2

«Վոլգա» - «Ուրալ»՝ 1։2

Արթուր Սարկիսով, 81 – Վլադիմիր Կոման, 45 (11մ․), Ալեքսանդր Սապետա, 73

«Անժի» - «Կռիլյա Սովետով»՝ 0։1

Արտյոմ Դելկին, 58

Հեռացում՝ Սերդեր Սերդերով, 90+6 («Անժի»)

«Ամկար» - «Կրասնոդար»՝ 2։2

Կոնստանտին Վալիեւ, 20, Իգոր Պիկասցիակ, 64 – Մաուրիսիո Պերեյրա, 25, Սերգեյ Պետրով, 55

«Ռուբին» - «Թերեկ»՝ 1։1

Կամիլ Մուլին, 60 – Անդրեյ Սեմենով, 58

«Տոմ» - «Ռոստով»՝ 3։2

Պավել Նեխայչիկ, 7, Կիրիլ Պաչենկո, 52, 55 – Արտյոմ Ձյուբա, 83, Ֆլորան Սինամա-Պունյոլ, 89

Հեռացում՝ Գուելո Կանգա, 84 («Ռոստով»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում