13:35 21 մայիսի, 2014Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպորտ Էքսպրեսի» վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի ավարտված առաջնության 10 լավագույն լեգիոնականների ցուցակում: 26-ամյա ֆուտբոլիստը ստացել է 5.94 միջին գնահատականը՝ գրավելով 9-րդ տեղը:
«Յուրան անցկացրեց վառ մրցաշրջան՝ չնայած «Սպարտակի» ձախողված մրցաշրջանի մասին խոսակցություններին: 27 խաղում խփեց 16 գոլ եւ ռմբարկուների ցուցակում Հալկի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը»,- Մովսիսյանի մասին գրում է կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.