00:33  ,  18 մայիսի, 2014

«Բավարիան»՝ Գերմանիայի գավաթակիր

Մյունխենի «Բավարիան» 17-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթակիր՝ թարմացնելով սեփական ռեկորդը:

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում մյունխենցիները լրացուցիչ ժամանակում 2:0 հաշվով առավելության հասան Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:

Բեռլինում կայացած խաղի հիմնական ժամանակը հարուստ չէր գոլային պահերով եւ դիտարժանությամբ ու ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում եւս պատկերը նույնն էր, սակայն 107-րդ րոպեին հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենն առաջ մղեց մյունխենցիներին: Վերջին վայրկյաններին գերմանացի Թոմաս Մյուլերը նաեւ կրկնապատկեց Խոսեպ Գվարդիոլայի թիմի առավելությունը՝ վարջակետ դնելով խաղին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց 60 րոպե: Մխիթարյանը հանդես էր գալիս կիսապաշտպանության աջ եզրում:

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին վերջին խաղն անցկացրեց «Բորուսիայի» կազմում, իսկ հաջորդ մրցաշրջանից խաղալու է «Բավարիայում»:

Գերմանիայի Գավաթ, եզրափակի

«Բորուսիա» - «Բավարիա»՝ 0:2

Արյեն Ռոբեն, 107, Թոմաս Մյուլեր, 120+3

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հյումելս, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Միլոշ Յոյիչ (Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 83), Կեւին Գրոսկրոյց (Յունաս Հոֆման, 110), Հենրիխ Մխիթարյան (Օլիվեր Կիրխ, 60), Մարկո Ռոյս, Ռոբերտ Լեւանդովսկի։

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա, Դանթե, Ժերոմ Բոատենգ, Ֆիլիպ Լամ (Ֆրանկ Ռիբերի, 31, Կլաուիդո Պիզարո, 109), Խավիեր Մարտինես, Արյեն Ռոբեն, Մարիո Գյոտցե, Թոմաս Մյուլեր, Տոնի Կրոս, Պյեր-Էմիր Հեյբյերգ (Դանիել վան Բույտեն, 102):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում