10:49  ,  17 մայիսի, 2014

Օրվա բոլոր հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական առաջատար առաջնություններում մայիսի 17-ին կկայանան վերջին տուրերի հանդիպումները, ինչպես նաեւ Անգլիայի Գավաթի եւ Գերմանիայի Գավաթի եզրափակիչները։

Գերմանիայի Գավաթի եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» Բեռլինում կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» կխաղա «Հալ Սիթիի» հետ։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 20։00-ին։

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ուժերը կչափի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Հաղթելու դեպքում կատալոնական ակումբը կհռչակվի Իսպանիայի չեմպիոն։ Սկիզբը՝ 20։00-ին։ Մադրիդի «Ռեալը» կընդունի «Էսպանյոլին»։

Գերմանիայի Գավաթ, եզրափակիչ

«Բորուսիա» - «Բավարիա»՝ 22։00

Անգլիայի Գավաթ, եզրափակիչ

«Արսենալ» - «Հալ Սիթի»՝ 20։00

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռեալ» - «Էսպանյոլ»՝ 18։00

«Բարսելոնա» - «Աթլետիկո»՝ 20։00

Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր

«Բաստիա» - «Նանտ»՝ 23։00

«Լորյեն» - «Լիլ»՝ 23։00

«Մարսել» - «Գենգամ»՝ 23։00

«Մոնակո» - «Բորդո»՝ 23։00

«Նիցա» - «Լիոն»՝ 23։00

ՊՍԺ - «Մոնպելյե»՝ 23։00

«Ռեյմս» - «Ռեն»՝ 23։00 

«Սոշո» - «Էվիան»՝ 23։00

«Սենտ Էթյեն» - «Այաչո»՝ 23։00

«Թուլուզ» - «Վալանսյեն»՝ 23։00

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ուդինեզե» - «Սամպդորիա»՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով





  • Լրահոս